Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը հոկտեմբերի 17-19-ին կազմակերպել է ՀՀ արդարադատության ակադեմիայի դասավանդողների առաջին եռօրյա վերապատրաստումը` նվիրված մեծահասակների ուսումնառության մեթոդաբանությանը:
Ըստ ամենայնի՝ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների նկատմամբ երեկ կայացված դատավճիռը կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ դատարանում: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հոկտեմբերի 17-18-ը Ծաղկաձորում անցկացրին «Սերունդների երկխոսություն» խորագրով ճարտարապետների ուսանողական համաժողովը։
Մինչ օրս կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից: Արդյունքում խախտվում էր թե՛ ժառանգատուների, թե՛ ժառանգների սեփականության իրավունքը:
Հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արտակ Պողոսյանի հետ հանդիպեց Գլենդել 50 շենքի բնակիչների հետ:
Գերմանական «Median Empire» մոտոակումբի անդամները Քյոլնից մեկնել են Սիրիայի Քոբանի քաղաք՝ օգնելու համար քրդերին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...